Մեդիայի եւ բիզնեսի ներկայացուցիչները կքննարկեն գործընկերության հարցերը

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 18-ին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock. 2026» կոնֆերանսի շրջանակում, Մեդիամաքս մեդիա-ընկերությունը կանցկացնի «Գործընկերություն հանուն կայունության. մեդիան եւ բիզնեսը բազմաճգնաժամի պայմաններում» քննարկումը:

Քննարկումը տեղի կունենա «Հոլիդեյ Ինն Երեւան» հյուրանոցի (Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2) «Երեւան» սրահում՝ ժամը 09:00-ից 12:30:
Մուտքն ազատ է, մասնակցության համար գրանցվեք այս հղումով.
https://forms.cloud.microsoft/e/RcGLTUihSD 
Ստորեւ ներկայացված է քննարկման ամբողջական ծրագիրը:
***
Ապրիլի 18
09:00 – 09:30 – Մասնակիցների գրանցում  
  
09:30 – 10:00 –  Բացման զրույց
  
Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն 
  
Շուշան Հարությունյան, «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր 
   
10:00 – 11:00  Պանելային քննարկում «Մեդիան կարող է բիզնես լինել․ հարցականով, թե՞ առանց» 
 
Մասնակիցներ
Կարեն Հարությունյան՝ Սիվիլնեթի գլխավոր խմբագիր 
Քրիստինա Բարսեղյան՝ Հետքի տնօրեն 
Արեւիկ Սահակյան՝ Factor TV-ի գործադիր տնօրեն 
Յանա Յանիկյան՝ Media Systems գովազդային գործակալության տնօրեն 
  
11:00 – 11:30 – Սուրճի ընդմիջում 
11:30 – 12:30 Պանելային քննարկում «Մեդիան եւ բիզնեսը՝ ինչպես (եւ ինչու) կառուցել գործընկերություն» 
Մասնակիցներ
Արտակ Ալեքսանյան` NewMag-ի գործադիր տնօրեն  
Նաիրա Նազարյան` Ucom-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար  
Տաթեւիկ Վարդեւանյան` IDBank/Idram-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար  
Սերգեյ Ուսնունց` Skill Event Marketing ընկերության հիմնադիր 
Պանելային քննարկումները կվարի Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Leave a comment