Շերամի փողոցի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Շերամի փողոցի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ փրկարար ծառայությունը հայտնում է, որ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը ժամը 23։10-ին մեկուսացվել է։

 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հունվարի 29-ին՝ ժամը 14։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։

 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

 

Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել էր «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

Leave a comment