Թրամփը չի բացառել Իրանի հետ նոր բանակցությունների անցկացումը Պակիստանում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Պակիստանում կարող են բանակցություններ տեղի ունենալ ամերիկյան և իրանական կողմերի միջև:


«Կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ առաջիկա երկու օրվա ընթացքում, մենք ավելի ու ավելի ենք հակված այնտեղ գնալուն»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը the New York Post-ի հետ հարցազրույցում:


Նա նշել է, որ իրեն դուր է գալիս հենց Պակիստանում բանակցություններ անցկացնելու գաղափարը, քանի որ այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը «հիանալի է կատարում իր աշխատանքը»:


Ավելի վաղ շրջանառվում էր իրանա-ամերիկյան հաջորդ հանդիպումը Թուրքիայում կամ Եգիպտոսում անցկացնելու հավանականությունը:

Leave a comment