Իտալիան կդադարեցնի Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի ավտոմատ երկարաձգումը


Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում Է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգման պրակտիկան՝ հաղորդել է ANSA-ն։


Իտալաիսրայելական հուշագրի գործողության դադարեցման մասին նամակը պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն ուղարկել է իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին:


Պաշտպանական համագործակցության շրջանակը սահմանող հուշագիրը, որն ուժի մեջ է մտել  2016 թվականի ապրիլի 13-ին, պետք է երկարաձգվեր յուրաքանչյուր հինգ տարին մեկ։


Իտալիայի վարչապետը նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։


«Մենք պետք է շարունակենք աշխատել միջազգային մակարդակով խաղաղ բանակցությունների առաջմղման ուղղությամբ, որպեսզի կայունացնենք իրավիճակը և վերաբացենք վառելիքի ու պարարտանյութերի մատակարարման համար կենսականորեն կարևոր առևտրային ուղին»,- նրա խոսքերը մեջբերել է ANSA-ն։

Leave a comment