Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Բարսելոնայի մրցաշարում

Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Բարսելոնայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի առաջին շրջանի արգելքը։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մեկնարկել է աշխարհի 64-րդ ռակետ, արգենտինացի Կամիլո Ուգո Կարաբելյիի հետ մրցախաղով ու պարտվել 3:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 12 րոպե։

Կարաբելյիի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Հոդարը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կարեն Խաչանովը պարտություն էր կրել նաև Մոնտե Կառլոյի «Մասթերսի» առաջին շրջանում։

Leave a comment