Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
Գերմանիան և Ուկրաինան կնքել են մի շարք պաշտպանական համաձայնագրեր՝ հակահրթիռային պաշտպանության և անօդաչու համակարգերի արտադրության ոլորտներում։Գերմանիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Բեռլինը կֆինանսավորի Patriot համակարգերի համար նախատեսված մի քանի հարյուր հրթիռների գնումը։Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի նոր արձակման կայանքների մատակարարման շուրջ։Կողմերը պայմանավորվել են նաև ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ միջին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։Գերմանիան նախատեսում է աջակցել նաև կամիկաձե դրոնների արտադրությանը՝ հատկացնելով մի քանի հարյուր միլիոն եվրո։Բացի ռազմական մատակարարումներից, կողմերը կփոխանակեն մարտական գործողությունների վերաբերյալ տվյալներ՝ տեխնոլոգիաների զարգացման նպատակով։
Գերմանիայի ՊՆ-ի տվյալներով՝ մինչ այժմ Ուկրաինային տրամադրվել է շուրջ 55 մլրդ եվրոյի աջակցություն, իսկ այս տարի նախատեսվում է հատկացնել ևս 11,5 մլրդ եվրո։