Իտալիան կկասեցնի պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը

https://arm.sputniknews.ru/20260414/italian-kkasecni-pashtpanutjan-volvortum-israjeli-het-hamadzajnagri-avtvomat-erkaradzgumy-100981184.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61857926_44:0:1467:1067_1920x0_80_0_0_fb15fabcd7f5ab5416b55d10e41158fa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իտալիա, հորմուզի նեղուց

իսրայել, իտալիա, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իտալիայի պաշտպանության նախարարը նամակ է հղել իր իսրայելցի գործընկերոջը՝ պաշտոնապես նրան ծանուցելով պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին:

ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարությունը որոշում է ընդունել կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», – Վերոնայում լրագրողներին ասել է Մելոնին:

«Nova» գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն նամակ է հղել իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին՝ պաշտոնապես ծանուցելով նրան այդ մասին։

Հուշագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին, սահմանում է Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքերը, այդ թվում ռազմական արտադրանքի փոխանակումը և երկու երկրների զինված ուժերի միջև տեխնոլոգիական փոխգործակցության զարգացումը: Փաստաթուղթը նախատեսում էր նաև դրանով սահմանված գործողության ավտոմատ երկարացում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։

Մելոնին հավելել է, որ Իտալիան կոչ է անում վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը:

«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը խաղաղ բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ՝ իրավիճակի կայունացման և նեղուցի աշխատանքի վերսկսման համար գործադրելով բոլոր հնարավոր ջանքերը, ինչը մեզ համար չափազանց կարևոր է ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի մատակարարման տեսանկյունից», – հայտարարել է Իտալիայի վարչապետը:

Ապրիլի լույս 8-ի գիշերը Դոմալդ Թրամփ հայտարարել է Թեհրանի հետ երկու շաբաթով հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին, ինչից հետո Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:

Leave a comment