Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգման պրակտիկան։ANSA-ի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։Մելոնին նշել է, որ այս փուլում Իտալիան չի երկարաձգի գործող հուշագիրը, որը սահմանում էր երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակները։Համաձայնագիրը գործում էր 2016 թվականից և նախատեսում էր ավտոմատ երկարաձգում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն արդեն համապատասխան նամակ է ուղարկել իսրայելցի գործընկերոջը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել միջազգային ջանքերը՝ խաղաղ բանակցությունների խթանման և տարածաշրջանի կայունացման ուղղությամբ։