11-մետրանոցի իրացումն ավարտվել է զավեշտալի գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Պարագվայի առաջնության խաղերից մեկում գրանցվել է զավեշտալի գոլ։

«Օլիմպիայի» պարագվայցի հարձակվող Սեբաստիան Ֆերեյրան գոլի հեղինակ է դարձել մրցակցի օգնությամբ։ «Ռուբիո Նյուի» դեմ խաղում նրա իրացրած 11-մետրանոց հարվածից հետո դարպասապահը հետ է մղել գնդակը, սակայն, երբ մրցակցի պաշտպանը փորձել է հեռացնել այն, գնդակը դիպչել է Ֆերեյրայի դեմքին ու հայտնվել դարպասում։

Այդ խաղում «Օլիմպիան» 2։0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Սեբաստիան Ֆերեյրայի դուբլի շնորհիվ։

16 խաղից հետո «Օլիմպիան» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



Leave a comment