Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում

Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։Նախագծով առաջարկվում է արգելել այն բովանդակության տարածումը, որը կոչ է անում բռնի տապալել սահմանադրական կարգը կամ քարոզում է պատերազմ։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կսահմանվեն նաև հստակ չափորոշիչներ նման բովանդակության հայտնաբերման համար։Առաջարկվում է նաև արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։Փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել ցանցային օպերատորների նկատմամբ կիրառվող պատասխանատվության մեխանիզմները՝ ներառյալ լիցենզիայի կասեցումն ու տուգանքները։

Նախաձեռնության նպատակն է ապահովել տեղեկատվական անվտանգությունը և սահմանել հստակ կանոններ մեդիա դաշտում։

Կարդալ ավելին

Leave a comment