Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փող «չսիրող» ու ժողովրդի մասին «մտածող» Ռոբերտ Քոչարյանը
-ինչո՞ւ էր 2004թ․ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում իր «սիրելի» ժողովրդի դեմ «կոլցո» օպերացիա անում ու մեր վրա նռնակներ նետել տալիս Ազգային ժողովի տարածքից,
-ինչո՞ւ էր Արցախի բարբառով խոսող հրոսակախմբեր բերում «սիրելի ժողովրդին» ջարդելու, որի մասին նույնիսկ Արտաշես Գեղամյանն էր վկայություն տալիս,
-ինչո՞ւ էր մարտի 1-ին ժողովրդի դեմ «կատլավան» օպերացիան անում Ազատության, օյ, ինքը կասեր՝ տատեՌական հրապարակում,
-ինչո՞ւ էր մարտի 1-ի երեկոյան Լեոյի ճակատամարտ անում․․․ օյ, ներեցեք, էս մի հարցը հանենք, մոռացա՝ համաձայն իրեն ու Լևոն Քոչարյանի մեր ժողովրդի դեմ դա ես, Սեդա Սաֆարյանը և Նիկոլ Փաշինյանն էինք արել, ինքը «սիրում էր» ժողովրդին․․․
-ինչո՞ւ էր կրկին Արցախի ու Հայաստանի զորամասերից «հոգեբանական կայուն խմբեր» ձևավորել գաղտնի հրամանով ու բերել Երևան,
-ինչո՞ւ իր «սիրելի ժողովուրդը» իր պաշտոնավարման տարիներին միլիոնատեր ու միլիարդատեր չդարձավ, իսկ ինքն ու իր որդին դարձան․․․
-29․000 քառակուսի կիլոմետրից մեծ Հայաստան ուզող տղերքն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, այլ ապրում էին Հայաստանում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ ծննդատներում ու ստանում ԱՄՆ քաղաքացիություն, և ոչ թե ծնվում Ստեփանակերտի կամ Ջրականի ծննդատանը,
-Սփյուռքին ու ժողովրդին, բայց ոչ նրանց փողերը սիրող Ռոբերտ Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․․․