ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել. Ռուբինյանը` գազի գնի հնարավոր թանկացման մասին

https://arm.sputniknews.ru/20260414/rd-nakhagahy-nman-aknark-chi-arel-rubinjany-gazi-gni-hnaravvor-tankacman-masin-100971067.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531378_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a82218236f61fb871cd250b4043f53d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, գազ, ռուբեն ռուբինյան, թանկացում

հայաստան, ռուսաստան, գազ, ռուբեն ռուբինյան, թանկացում

Բաժանորդագրվել

ԱԺ փոխնախագահի խոսքով` Հայաստանում գազի գնի թանկացման մասին ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժերը և նրանց ենթարկվող լրատվամիջոցները։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան մատակարարվող գազի գնի թանկացման վերաբերյալ որևէ ակնարկ չի արել։ Այս հայտարարությունն արեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից, և հարցրեց Ռուբինյանին` ՀՀ–ն իսկապե՞ս նման քայլի կգնա, եթե գազի գինը թանկանա։

«Ինչի՞ պետք է գազի գինը թանկանա։ Այսինքն` դուք նկատի ունե՞ք, որ Ռուսաստանը ինչ–որ պայմանավորվածություններ չպետք է կատարի, թշնամական գործողություննե՞ր կատարի, ինչի՞ համար։ ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժերը և նրանց ենթարկվող լրատվամիջոցները»,–ասաց Ռուբինյանը։

Նա շեշտեց, որ թիրախավորելու է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական միջոցները` ակնարկելով, որ այդ լրատվամիջոցները սպասարկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը։

Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Leave a comment