Կասպից ծովը շարունակում է ցնցվել. Ադրբեջանի ափերի մոտ ևս 2 երկրաշարժ է եղել

Բաժանորդագրվել

Ապրիլի 8-ին և 9-ին Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 6 երկրաշարժ է տեղի ունեցել ՝ 3.3-5.3 մագնիտուդ ուժգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3-ից բարձր մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ​​սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։

«Այսօր առավոտյան՝ ժամը 5:43-ին (Մոսկվայի ժամանակով), Կասպից ծովում՝ 50 կմ խորության վրա, 3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Քիչ անց 3.1 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 32 կմ խորության վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին և 9-ին, Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3.3-5.3 մագնիտուդ ուժգնությամբ 6 երկրաշարժ էր տեղի ունեցել։

Ապրիլի 12–ին նույնպես Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել 3.3 մագնիտուդով, 74 կմ խորության վրա։

Leave a comment