Ադրբեջանն այսօր դիզվառելիքով 22 վագոն կուղարկի Հայաստան

Քաղաքականություն

14.04.2026 | 10:09

Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի այդ, Ռուսաստանից էլ Ադրբեջանի տարածով 4 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան։

Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան վառելիքի ուղիղ մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։

Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը Հայաստան է արտահանել 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment