https://arm.sputniknews.ru/20260413/davit-minasjanin-qkh-en-tarel-saljakvov-pastabany-manramasn-e-nerkajacrel-100961146.html
Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սալյակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել
Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սալյակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել
Sputnik Արմենիա
Վարդուհի Էլբակյանի խոսքով` 10 օր է` Դավիթը չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T22:56+0400
2026-04-13T22:56+0400
2026-04-13T22:56+0400
դավիթ մինասյան
հիվանդանոց
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97827783_0:130:1600:1030_1920x0_80_0_0_36f177a5cb20bd7c15b1a9e8d19e19d3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել սայլակի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ–ից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել։Ճիշտ է` մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել է, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել:Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97827783_0:0:1600:1200_1920x0_80_0_0_27f55a94f794574676efc5f4fb9efcbb.jpg.webp
դավիթ մինասյան, հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դավիթ մինասյան, հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Վարդուհի Էլբակյանի խոսքով` 10 օր է` Դավիթը չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։
«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմեց փաստաբանը։
Ճիշտ է` մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել է, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։