Առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Հասարակություն

13.04.2026 | 21:46

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment