Ապրիլի 14-ի լուսադեմին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան. ՇՄՆ

Հասարակություն

13.04.2026 | 21:33

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ:

Այս մասին հայտնում են Շրջական միջավայրի նախարարությունից։

Leave a comment