Վաղը լուսադեմին Երևանում հնարավոր է 0–ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-2․ Հայպետհիդրոմետը զգուշացնում է

Ուշադրություն․ ապրիլի 14-ի լուսադեմին Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-2 աստիճան ցուրտ


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ։


Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ։


 


Leave a comment