Ապրիլի 13-ի կարևոր լուրերը | ABNews

Իրան–ԱՄՆ բանակցություններ՝ առանց արդյունքի

– Իրանական պատվիրակությունը 21 ժամ բանակցել է ճնշման պայմաններում

– Կողմերը որոշ հարցերում փոխըմբռնման են հասել, սակայն հիմնական տարաձայնությունները պահպանվում են

Միջուկային հարցը՝ գլխավոր խոչընդոտ

– ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չի տալիս միջուկային զենքից հրաժարվելու հստակ երաշխիքներ

– Վենսի խոսքով՝ համաձայնության բացակայությունը ավելի վատ է Իրանի համար

Պակիստանի միջնորդական դերակատարությունը

– Իսհակ Դարը կարևորել է հրադադարի պահպանումը

– Պակիստանը շարունակելու է նպաստել երկխոսությանը

Եվրոպայի էներգետիկ մտահոգությունները

– ԵՄ-ում քննարկվում է Իրանի հետ ուղիղ կապ հաստատելու հնարավորությունը

– Նպատակը՝ Հորմուզի նեղուցով էներգետիկ անվտանգությունը ապահովել

Թրամփի նոր սպառնալիքները

– Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին կոշտ քայլերով

– Խոսել է նույնիսկ երկրի արագ ոչնչացման կամ էլեկտրաէներգիայի երկարատև անջատման մասին

Իսրայելի բանակը՝ բարձր պատրաստականության մեջ

– Իսրայելի բանակը բերվել է մարտական պատրաստության

Հորմուզի նեղուցի իրավիճակը

– Իրանը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը վերահսկվում է և բաց է

– Ռազմանավերի մոտեցումը կդիտարկվի որպես հրադադարի խախտում

Եղանակային և արտակարգ իրավիճակներ Երևանում

– Երևանում հորդառատ անձրևից ու ձյան պատճառով խնդիրներ են առաջացել

– Փրկարարները 4 ժամ աշխատել են ավտոմեքենաները դուրս բերելու համար

Հունգարիայի ընտրություններ

– Պետեր Մաջյարի գլխավորած «Տիսա»-ն հաղթել է Վիկտոր Օրբանի «Ֆիդես»-ին

– Մասնակցության մակարդակը՝ ռեկորդային 79%

Ճանապարհային իրավիճակ Հայաստանում

– Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

– Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու, Գորիսի տարածաշրջաններում տեղումներ են

Leave a comment