Ուղեվարձը չվճարելու վեճը վերածվել է բռնության․ վարորդը հարձակման է ենթարկվել ու հիվանդանոց տեղափոխվել

Հասարակություն

13.04.2026 | 18:00

Երևանում թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է վարորդի վրա հարձակման միջադեպի։

«Երևանի ավոտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը, Factor TV-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ միջադեպը սկսվել է ավտոբուսի ներսում՝ երկու ուղևորների միջև առաջացած վեճից։ Նրանք վիճաբանել են ուղեվարձը չվճարելու համար։

«Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ»,- ընդգծեց խոսնակը։

Ասատրյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ 

ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում, 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Արփի Հակոբյան

Leave a comment