https://arm.sputniknews.ru/20260413/ukrainaji-ats-n-kurski-marzum-hardzakvel-e-bzhshkakan-meqenaji-vra-tuzhel-e-erku-mard-100944828.html
Ուկրաինայի ԱԹՍ-ն Կուրսկի մարզում հարձակվել է բժշկական մեքենայի վրա, տուժել է երկու մարդ
Ուկրաինայի ԱԹՍ-ն Կուրսկի մարզում հարձակվել է բժշկական մեքենայի վրա, տուժել է երկու մարդ
Sputnik Արմենիա
Վիրավորներից մեկն ունի ականապայթյունային, ինչպես նաև ձախ ուսի, կրծքավանդակի և մեջքի բեկորային վնասվածքներ: 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T15:45+0400
2026-04-13T15:45+0400
2026-04-13T15:45+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91211249_0:120:1280:840_1920x0_80_0_0_6dd7d52d33a0859ffac70015489b8bc7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ն Կուրսկի մարզի Բելայայի շրջանում հարձակվել է բժշկական մեքենայի վրա, տուժել է երկու մարդ: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։Նա հստակեցրել է, որ պայթյունի հետևանքով երկու տղամարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք տեղափոխվել են Կուրսկի մարզային հիվանդանոց», – հավելել է մարզպետը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91211249_0:0:1280:960_1920x0_80_0_0_ed25dba552c340896070cff97f786bab.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Վիրավորներից մեկն ունի ականապայթյունային, ինչպես նաև ձախ ուսի, կրծքավանդակի և մեջքի բեկորային վնասվածքներ:
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ն Կուրսկի մարզի Բելայայի շրջանում հարձակվել է բժշկական մեքենայի վրա, տուժել է երկու մարդ: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը Բելայայի շրջանում բարբարոսաբար հարձակվել են բժշկական մեքենայի վրա։ Մեքենայի վրա ԱԹՍ-ով հարձակման հետևանքով տուժել են վարորդն ու էլեկտրիկը՝ Բելայայի հիվանդանոցի աշխատակիցներ», – Max հարթակում հայտնել է Խինշտեյնը։
Նա հստակեցրել է, որ պայթյունի հետևանքով երկու տղամարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք տեղափոխվել են Կուրսկի մարզային հիվանդանոց», – հավելել է մարզպետը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։