ACA․ Էդուարդ Վարդանյանը հաղթել է խեղդող հնարքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձն ACA լիգա նշել է հաղթանակով։

34-ամյա հայ մարտիկը կիսամիջին քաշային կարգում մրցել է ռուսաստանցի Ուզաիր Աբդուրակովի հետ ու հաղթել խեղդող հնարքով։ Մենամարտն ավարտվել է երրորդ ռաունդում։

Մենամարտից հետո Էդուարդ Վարդանյանը հարցազրույցում նշել է, որ պատրաստ է ACA-ի չեմպիոնական գոտու համար մենամարտել ինչպես թեթև, այնպես էլ կիսամիջին քաշային կարգում։

Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 4 պարտություն։ Նա ACA-ի Գրան պրիի հաղթող է։

Leave a comment