https://arm.sputniknews.ru/20260413/amnn-pvordzel-e-stipel-siriajin-tshakat-bacel-libanani-dem-hzbvollahi-qaghkhvorhrdi-pvokhnakhagah-100938842.html
ԱՄՆ–ն փորձել է ստիպել Սիրիային ճակատ բացել Լիբանանի դեմ. «Հզբոլլահի» քաղխորհրդի փոխնախագահ
ԱՄՆ–ն փորձել է ստիպել Սիրիային ճակատ բացել Լիբանանի դեմ. «Հզբոլլահի» քաղխորհրդի փոխնախագահ
Sputnik Արմենիա
Շիական «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչը մեկնաբանել է Լիբանանի հետ հակամարտությանը Սիրիայի ներգրավման հնարավորությունը։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T13:51+0400
2026-04-13T13:51+0400
2026-04-13T13:51+0400
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100936151_0:2:1201:677_1920x0_80_0_0_ad0e137179f6e7c72f04bfab67c4e711.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնը փորձեր է ձեռնարկել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ Լիբանանի արևելքում և հյուսիսում ճակատ բացելու համար, սակայն Դամասկոսը հասկանում է, որ դա իր շահերից չի բխում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման քաղխորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։Նրա խոսքով՝ Սիրիայի ղեկավարությունն այսօր ընդգծում է, որ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել և խուսափել հակամարտությանը ներգրավվելուց։ Այն նաև կոչ է անում լիբանանյան կողմին Սիրիայի տարածքում չձեռնարկել այնպիսի գործողություն, որը կարող էր միջամտության հանգեցնել երկրի ներքին գործերին։«Սակայն մենք չգիտենք, թե ինչի կարող է հանգեցնել ամերիկյան ճնշման, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Սիրիայի վրա այդ «սատանայական» ճնշման ուժեղացումը սպառնալիքների և խոստումների միջոցով, որպեսզի այն որոշակի դեր խաղա Լիբանանում: Մենք չգիտենք, թե ինչ որոշում ի վերջո կկայացնի Սիրիայի ղեկավարությունը», – նշել է Քոմատին։Նրա խոսքով՝ «Լիբանանն իր բանակով, ժողովրդով, ցեղերով և դիմադրությամբ աջակցում է սիրիացի ժողովրդին», սակայն թույլ չի տա որևէ մեկի ոտնձգություն իրականացնել իր անվտանգության և կայունության նկատմամբ։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100936151_148:0:1052:678_1920x0_80_0_0_4d9853d10e54d63da0e4929cbd7fbdbe.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան
Բաժանորդագրվել
Շիական «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչը մեկնաբանել է Լիբանանի հետ հակամարտությանը Սիրիայի ներգրավման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնը փորձեր է ձեռնարկել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ Լիբանանի արևելքում և հյուսիսում ճակատ բացելու համար, սակայն Դամասկոսը հասկանում է, որ դա իր շահերից չի բխում։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին ասել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման քաղխորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։
«Միացյալ Նահանգները փորձել է ճնշում գործադրել Սիրիայի ներկայիս ղեկավարության վրա, որպեսզի այն միջամտի Լիբանանում տիրող իրավիճակին արևելքից և հյուսիսից։ Սակայն Սիրիայի ղեկավարությունը չի կարծում, որ դա իր շահերից է բխում (գոնե նրանց պաշտոնական հայտարարությունների համաձայն)», – ասել է Քոմատին։
Նրա խոսքով՝ Սիրիայի ղեկավարությունն այսօր ընդգծում է, որ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել և խուսափել հակամարտությանը ներգրավվելուց։ Այն նաև կոչ է անում լիբանանյան կողմին Սիրիայի տարածքում չձեռնարկել այնպիսի գործողություն, որը կարող էր միջամտության հանգեցնել երկրի ներքին գործերին։
«Սակայն մենք չգիտենք, թե ինչի կարող է հանգեցնել ամերիկյան ճնշման, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Սիրիայի վրա այդ «սատանայական» ճնշման ուժեղացումը սպառնալիքների և խոստումների միջոցով, որպեսզի այն որոշակի դեր խաղա Լիբանանում: Մենք չգիտենք, թե ինչ որոշում ի վերջո կկայացնի Սիրիայի ղեկավարությունը», – նշել է Քոմատին։
Նրա խոսքով՝ «Լիբանանն իր բանակով, ժողովրդով, ցեղերով և դիմադրությամբ աջակցում է սիրիացի ժողովրդին», սակայն թույլ չի տա որևէ մեկի ոտնձգություն իրականացնել իր անվտանգության և կայունության նկատմամբ։