Այդ երեխան հանցագործ չէ․ մայրերը 18-ամյա Դավիթին ազատելու պահանջով նստացույց են անում

https://arm.sputniknews.ru/20260413/ajd-erekhan-hancagvorts-che-majrery-18-amja-davitin-azatelu-pahanjvov-nstacujc-en-anum-100935052.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100934862_0:0:1501:1125_1920x0_80_0_0_0f3b56a1184ce790701b357675e93ab6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նստացույց, մայր, դավիթ մինասյան, դատախազ, հհ դատախազություն, եկեղեցի, միջադեպ, նիկոլ փաշինյան

նստացույց, մայր, դավիթ մինասյան, դատախազ, հհ դատախազություն, եկեղեցի, միջադեպ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Մայրերը հույս ունեն իրենց այս քայլով ազդելու որոշումների կայացման վրա և թույլ չտալու, որ վտանգվի Դավիթի կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Մի քանի մայրեր նստացույց են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցի նախաձեռնող, 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։

Կարծում է՝ եթե շատ մարդիկ ներգրավվեն այս գործընթացին, հնարավոր կլինի ազդել որոշումների կայացման վրա։

Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան 11-ից մինչև 20։00-ն։

«Իշխանությունները պետք է այնքան հմուտ ու մեծահոգի լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից, հատկապես երբ որ երեխա է։ Ես էլ ունեմ Դավիթի տարիքի տղա, իրենք իրենց տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ և տաքարյուն, ես համարում եմ, որ պարտավոր են նրան ազատ արձակել»,- ասաց նստացույցին միացած մայրերից մեկը՝ Մարիաննա Զարգարյանը։

Leave a comment