Բանակը չի աջակցի Լիբանանի կառավարությանը «Հզբոլլահի» զինաթափման հարցում. ներկայացուցիչ

Բաժանորդագրվել

«Հզբոլլահի» քաղաքական խորհրդի փոխղեկավարի կարծիքով՝ Լիբանանի բանակն ավելի շատ է իմաստություն ցուցաբերում, քան կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Լիբանանի բանակը, սթափ գնահատելով «Հզբոլլահ» շարժման զինաթափման վերաբերյալ կառավարության որոշումն ու դրա հետ կապված իրավիճակը, այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկելու: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է «Հզբոլլահի» քաղաքական խորհրդի ղեկավարի տեղակալ Մահմուդ Կոմատին։

«Ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ Լիբանանի, ո՛չ աշխարհի, ո՛չ էլ միջազգային որևէ ուժ․․․ ոչ ոք չի կարող զինաթափել «Հզբոլլահը», այս հարցն անհնարինի շարքից է: Բացարձակապես չի կարելի որևէ ձևով հասնել դրան։ Եվ բանակը դրան չի մասնակցի», – ասել է Կոմատին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լիբանանի բանակը կարող է ներքաշվել դիմադրության զինաթափման գործընթացի մեջ, և դա ինչի կարող է հանգեցնել։

Նրա կարծիքով՝ լիբանանյան բանակն ավելի շատ է իմաստություն ցուցաբերում, քան կառավարությունը:

Ինչպես նշել է Կոմատին, կառավարության նիստում բանակի հրամանատարը փորձել է համոզել նախարարների կաբինետի անդամներին, որ նրանց ընդունած որոշումները «միայն խոսքեր են թղթի վրա», և Լիբանանում ոչ ոք չի կարող իրականացնել այդպիսի քայլերը, երբ խոսքը վերաբերում է դիմադրության զինաթափմանը։

Leave a comment