Ավինյանն արդեն գո՞հ է ավտոբուսի վարորդների կողմից վճարի հավաքագրումից․ նա տվյալներ հայտնեց

Բաժանորդագրվել

Երևանի քաղաքապետը հիացած է ուղեվճարների հավաքագրման պրոցեսում վարորդների զսպվածությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ ապրիլի 6-ին Տիգրան Ավինյանը կոչ արեց բոլոր ավտոբուսների վարորդներին ներգրավել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նա ընդգծեց, որ հավաքագրման պրոցեսին վարորդների ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ Շեշտեց, թե հավաքագրումից է կախված արտաժամյայի վճարումները։

«Սա նշանակում է՝ գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ։ Վարորդների պարտավորությունն է աշխատանքային պայմանագրով ուղեվճարի հավաքագրման գործընթացին մասնակցելը։ Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածության նկատմամբ։ Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել նրանց, նրանք մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ գործընթացում միջադեպեր են եղել, տհաճ դեպք է եղել։

Leave a comment