Պաշտոնյան ուժեղ է լեգիտիմությամբ. վարչապետը շարունակում է հանդիպումների շարքը մարզերում


«Դուք ճիշտ եք ղեկավարում, բաց չթողեք ժողովրդին»,- Սևանում վարչապետին ասել է Ղարաբաղից բռնի տեղահանված մի քաղաքացի:


Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի մյուս առաջատարները շարունակում են հանդիպումները հանրապետության տարբեր բնակավայրերում:


Այսօր վարչապետն ու իր թիմակիցները սուրբ պատարագի են մասնակցել Սևանի Սրբոց Հիշատակաց եկեղեցում, ապա բնակչության հետ հանդիպումներ ունեցել Սևանում, Գագարինում, Աբովյանում, Եղվարդում:


Աբովյանում Փաշինյանը նշել է, որ ինքն ուժեղ է բնակչության աջակցությամբ՝ ընդգծելով, որ պաշտոնյային ուժեղ է դարձնում լեգիտիմությունը:


Պետության ղեկավարը կարևորել է խնամքով վերաբերմունքը խաղաղության նկատմամբ:


«Խաղաղությունը մեկ տարեկան է, պետք է հոգ տանենք նրա մասին»,- ասել է Փաշինյանը:

Leave a comment