ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հյուրերը արցախցի փոքրիկ երգիչ Յան Սարգսյանն ու իր մայրիկ Ինարա Գալստյանն են։
Զրույցի թեման Արցախն էր, արցախյան հուշերը, շրջափակման դժվարությունները, պատերազմն ու գաղթը։
«Մեր անվտանգության երաշխավորը հայն է, հայ զինվորն է, ինչու՞ պետք է օտար մեկը որոշեր մեր ճակատագիրը: Տղաս ասում էր, որ ամեն ինչ լավ է, մերոնք Շուշին հետ են բերելու։ Անգամ 90-ականներին մեզ այսքան մենակ չէինք զգում, 120 000 մարդ այս աշխարհում մենակ էր ու լքված», – անկեղծանում է Ինարան ու հավելում. «Պապս ասում էր, որ աշխարհի խաղաղության կենտրոնը Արցախն է, հիմա տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում աշխարհում»։
Փոքրիկ երգիչ Յանը երազում է միացյալ Հայաստան ու Արցախ տեսնելու մասին, ասում է, որ իր տունն է կարոտել, խաղալիքներն ու «Տատիկ-Պապիկին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
–00—ՅՄ