ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ապրիլի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսեց իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ սկզբնական շրջանում դեսպանատունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական անձնակազմով, այդ թվում՝ դեսպանով։
Հաշվի առնելով անվտանգության և կազմակերպչական հարցերը՝ նախատեսվում է դեսպանատան գործունեության աստիճանական կարգավորում։
«Իրանում Ադրբեջանի դեսպանատան վերագործարկումը ռազմական գործողությունների դադարեցումից և երկշաբաթյա հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ անց հստակ օրինակ է այն հատուկ կարևորության, որը Ադրբեջանը տալիս է հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Մեր երկիրը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», – ասվում է հայտարարության մեջ։
–00—ՅՄ