Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ Միրզոյան

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում։

Միրզոյանն ասել է, որ այս գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել։

«Սահմանների բացումը, դիվանագիտական ​​կապերի հաստատումն ու երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող են զգալի դեր խաղալ տարածաշրջանում կայունության ու բարգավաճման ամրապնդման մեջ», – նշել է նա։

 

Leave a comment