Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում

Հասարակություն

12.04.2026 | 13:12

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 12-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Դավթաշեն 3, 5, 8 փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 12-ին ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Ջրաշեն գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment