Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ․ նախարար > Լուրեր Հայաստանից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հեղել Բանակի օրվա առթիվ․

«Սիրելի´ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:

Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.

Պարտաճանաչ վճարե´նք մեր հարկերը
Ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը
Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ
Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ Ձեզ. թող խաղաղ երկնքի տակ Ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:

Փառք զինված ուժերին,
Փառք նահատակներին,

Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Երկու զինվորի հպարտ մամա»։

Leave a comment