Թայսոն Ֆյուրին վերադարձը ռինգ նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին վերադարձը ռինգ նշել է հաղթանակով։

Լոնդոնի «Տոտենհեմ» ստադիոնում կայացած մենամարտում բրիտանացի բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովին։ Անցկացվել է 12 ռաունդ։

37-ամյա Ֆյուրին անցկացրել է 38-րդ մենամարտն ու տարել 35-րդ հաղթանակ, ունի նաև ունի 2 պարտություն ու 1 ոչ-ոքի։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ անգամ ռինգ էր դուրս եկել 2024թ․ դեկտեմբերին՝ ռևանշ մենամարտում պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։ Դրանից հետո Ֆյուրին երրորդ անգամ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

36-ամյա Արսլանբեկ Մախմուդովը պրոֆեսիոնալ ռինգում կրեց երրորդ պարտությունը, նա անցկացրել է 24 մենամարտ ու տարել 21 հաղթանակ։

Leave a comment