Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին

ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի են ունեցել անվստահության մթնոլորտում, և ոչ ոք չէր սպասում, որ համաձայնության կհասնենք մեկ գիշերվա ընթացքում, ըստ Mehr-ի՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Այս բանակցությունները տեղի ունեցան 40-օրյա պարտադրված պատերազմից հետո և անցան անվստահության և կասկածամտության մթնոլորտում։ Բնականաբար, սկզբից մենք չէինք սպասում մեկ հանդիպման ընթացքում համաձայնության գալ։ Ոչ ոք դա չէր սպասում», — նշել է Բաղային։

Leave a comment