Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան

Հասարակություն

11.04.2026 | 22:24

Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ Այս մասին հայտնել է առղոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր:

Գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին, մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` հարազատներին»,-նշել է նա։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել են, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել:

Կազմակերպվել է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ: Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a comment