Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հըզբոլլահի» մոտ 200 օբյեկտ


Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» հետ բախման հետևանքով երկու իսրայելցի զինվորական է վիրավորվել՝ հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից: Նշվում է, որ դեսանտային բրիգադի զինծառայողները միջին ծանրության վնասվածքներ են ստացել փոխհրաձգության ժամանակ և տեղափոխվել են հիվանդանոց:


ՑԱՀԱԼ-ից նաև հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հըզբոլլահի» մոտ 200 օբյեկտ, այդ թվում՝ խմբավորման ենթակառուցվածքները և հրթիռային արձակման կայանքները:


Ավելի վաղ նշվել էր, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային քաղաքներին: «Հըզբոլլահն» էլ հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող ՑԱՀԱԼ-ի զորանոցների ուղղությամբ:

Դիտումների քանակ1

Leave a comment