Վթարի ենթարկված ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցից

Արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 12 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Մեր տեղեկություններով` մահացողը ոստիկանական ավտոբուսին բախված մեքենայի վարորդն է:

Իսկ 12 ոստիկանները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, արդեն դուրս են գրվել: «Բոլոր 12 ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցից, ոչ մի լուրջ բան նրանց չի եղել, բուժզննում են անցել և վերջ»,- ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment