Կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա․ Հայհիդրոմետից զգուշացնում են

Կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա․ Հայհիդրոմետից զգուշացնում են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին ձևավորելով մերկասառույց:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment