https://arm.sputniknews.ru/20260410/rd-belgvorvodi-marzi-vra-ukrainaji-grvohneri-hetevanqvov-zvohvel-e-1-kin-5-mard-viravvorvel-e-100885286.html
ՌԴ Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի գրոհների հետևանքով զոհվել է 1 կին, 5 մարդ վիրավորվել է
ՌԴ Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի գրոհների հետևանքով զոհվել է 1 կին, 5 մարդ վիրավորվել է
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T21:28+0400
2026-04-10T21:28+0400
2026-04-10T21:28+0400
վյաչեսլավ գլադկով
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98293721_0:320:724:727_1920x0_80_0_0_011c19bb9d243efea57e178048b207ae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:«Շեբեկինոյի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով ստացած վնասվածքներից տեղում կին է մահացել: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում զոհվածի ընտանիքին»,- գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում։Բացի այդ, ինչպես հայտնել է մարզպետը, Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով մարզի Բելգորոդի և Գրայվորոնի շրջաններում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ:Նրա խոսքով՝ Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղում մեքենային դրոնի հասցրած հարվածի հետևանքով երկու տղամարդ բեկորային վնասվածքներ են ստացել։ Նրանց բուժօգնություն – ցուցաբերվել։Բելգորոդի շրջանի Կրասնի Օկտյաբր գյուղի շրջանում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով մի տղամարդ ստացել է դեմքի, պարանոցի, ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ: Նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Կրասնոկտյաբրսկի ամբուլատորիայում։ Հետագա բուժման համար նա կուղարկվի մարզային կլինիկական հիվանդանոց», – նշել է Գլադկովը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98293721_0:252:724:795_1920x0_80_0_0_53134ba424ff3c355d343ec795d7225d.jpg.webp
վյաչեսլավ գլադկով, բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
վյաչեսլավ գլադկով, բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինոյի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով ստացած վնասվածքներից տեղում կին է մահացել: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում զոհվածի ընտանիքին»,- գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում։
Բացի այդ, ինչպես հայտնել է մարզպետը, Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով մարզի Բելգորոդի և Գրայվորոնի շրջաններում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ:
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։ Գրայվորոնում առևտրային օբյեկտի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով երկու տղամարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինքնապաշտպանության մարտիկները նրանց տեղափոխել են Գրայվորոնի հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է», – գրել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղում մեքենային դրոնի հասցրած հարվածի հետևանքով երկու տղամարդ բեկորային վնասվածքներ են ստացել։ Նրանց բուժօգնություն – ցուցաբերվել։
Բելգորոդի շրջանի Կրասնի Օկտյաբր գյուղի շրջանում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով մի տղամարդ ստացել է դեմքի, պարանոցի, ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ: Նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Կրասնոկտյաբրսկի ամբուլատորիայում։ Հետագա բուժման համար նա կուղարկվի մարզային կլինիկական հիվանդանոց», – նշել է Գլադկովը։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։