Իտալիայի հավաքականը ժամանակավոր մարզիչ է նշանակել

Սիլվիո Բալդինին կգլխավորի ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականն առաջիկա ընկերական խաղերում, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։

Հունիսի սկզբնամասում իտալացիները մրցելու են Լյուքսեմբուրգի և Հունաստանի հավաքականների հետ։

Սիլվիո Բալդինին 2025 թվականից գլխավորում է նաև Իտալիայի երիտասարդական հավաքականը։ 67-ամյա մասնագետը 1984 թվականին է սկսել մարզչական կարիերան։ Նա գլխավորել է մի շարք իտալական ակումբներ։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը չէր կարողացել երրորդ անգամ անընդմեջ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, ինչից հետո Ջենարո Գատուզոն հեռացվել էր գլխավոր մարզիչի պաշտոնից։

Leave a comment