https://arm.sputniknews.ru/20260410/trampy-irani-het-banakcutjunneric-araj-gel-e-ashkharhi-amenahzvor-veragvortsarkman-masin-100876966.html
Թրամփը Իրանի հետ բանակցություններից առաջ գել է «աշխարհի ամենահզոր վերագործարկման» մասին
Թրամփը Իրանի հետ բանակցություններից առաջ գել է «աշխարհի ամենահզոր վերագործարկման» մասին
Sputnik Արմենիա
Ապրիլի լույս 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին: 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T18:03+0400
2026-04-10T18:03+0400
2026-04-10T18:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_0:0:1500:844_1920x0_80_0_0_7b6e6fc5444b396461082022fd4bbac5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների բանակցությունների նախաշեմին հայտարարել է աշխարհում ամենահզոր վերագործարկման մասին: Այս մասին նա գրել է «Truth Social» սոցցանցում։ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այսօր հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Իսլամաբադում իրանական պատվիրակության հետ բանակցությունների մեկնարկին և հույս ունի, որ դրանք դրական կանցնեն:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_114:0:1447:1000_1920x0_80_0_0_03a706403d212f32f8408f85ee6e61c5.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, իսրայել, ամն
իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, իսրայել, ամն
Ապրիլի լույս 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին:
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների բանակցությունների նախաշեմին հայտարարել է աշխարհում ամենահզոր վերագործարկման մասին: Այս մասին նա գրել է «Truth Social» սոցցանցում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այսօր հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Իսլամաբադում իրանական պատվիրակության հետ բանակցությունների մեկնարկին և հույս ունի, որ դրանք դրական կանցնեն:
«Աշխարհի ամենահզոր վերագործարկումը»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում՝ մանրամասներ չներկայացնելով։