https://arm.sputniknews.ru/20260410/arsenjann-u-galuziny-qnnarkel-en-hhi-ev-rdi-pajmanavvorvatsutjunnerin-arnchvvogh-harcer-100873514.html
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են ՀՀ–ի և ՌԴ–ի պայմանավորվածություններին առնչվող հարցեր
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են ՀՀ–ի և ՌԴ–ի պայմանավորվածություններին առնչվող հարցեր
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման… 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T16:56+0400
2026-04-10T16:56+0400
2026-04-10T16:59+0400
միխայիլ գալուզին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80539602_0:212:847:688_1920x0_80_0_0_eb6d252efdd26d312921084039d2bdc4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել այսօր:Կողմերն ընդգծել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցերով:«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեության շարունակման տեսանկյունից», – նշել են գերատեսչությունում:ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել այցի արդյունքները՝ նշելով, որ կողմերը տարբեր ոլորտներում ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80539602_0:199:847:834_1920x0_80_0_0_5888aa34d195053416c3bf3fa5a01646.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ գալուզին
16:56 10.04.2026 (Թարմացված է: 16:59 10.04.2026)
Բաժանորդագրվել
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել այսօր:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցերով:
«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեության շարունակման տեսանկյունից», – նշել են գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել այցի արդյունքները՝ նշելով, որ կողմերը տարբեր ոլորտներում ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ: