Արսեն Թորոսյանը և դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։


 


Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։


Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանը մանրամասնել է ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պետության քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է խոցելի խմբերի անկախ կյանքի ապահովմանը, նրանց կայուն զբաղվածության ապահովմանն ու ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացումը։


 


Հանդիպման ավարտին ընդգծվել է նաև փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։

Դիտումների քանակ3

Leave a comment