TRIPP–ի շինարարության փուլում 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու. Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20260410/trippi-shinararutjan-pulum-3rd-gvortsynkerneri-kariqn-enq-unenalu-mirzvojan-100867087.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100853394_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ebb3399a78d77ccc3b6c8515be8e443d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, էստոնիա

արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, էստոնիա

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ չի բացառվում` Հայաստանը 3–րդ գործընկերների կարիք կունենա նաև համակարգերի կառավարման փուլում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի շինարարության փուլում Հայաստանը 3–րդ գործընկերների կարիքն է ունենալու։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ «Թրամփի ուղի» նախագիծը շարունակում է մնալ իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը ԱՄՆ–ի և համաձայնեցված 3–րդ երկրների հետ աշխատում է այս նախագծի իրականացման ուղղությամբ։

«Հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ` շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու` Հայաստան–ԱՄՆ, սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքն ունենալու, և՛ (ամենայն հավանականությամբ) համակարգերի կառավարման փուլում»,– ընդգծեց Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP–ի իրագործման ուղղությամբ ինտենսիվ շարունակվում են, հիմա դեռևս աշխատանքների փաստաթղթերի և, ըստ էության, միջպետական համաձայնագրի համաձայնեցման փուլում են։

Միրզոյաննն ավելացրեց, որ գաղտնիք չէ` TRIPP–ը որքան էլ որ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։

«Այս նախագիծը հո այլ մոլորակի վրա չէ՞. նրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանում, սակայն տրամաբանական շարունակությունը հայկական երկաթուղիների ցանցն է դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայի երկրներ»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ TRIPP–ով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի երկրները։

Leave a comment