Ավտովթարի արդյունքում գրանցվել է 6 քաղաքացու մահ․ Առողջապահության նախարարության մանրամասները

Ավտովթարի արդյունքում գրանցվել է 6 քաղաքացու մահ․ Առողջապահության նախարարության մանրամասները

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

 

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:

Leave a comment