ԵԱ․ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներ առաջատարների թվում են։

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը երեք պարտիաներում տարել են երեք հաղթանակ և ունեն 3-ական միավոր:

Գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Հայաստանն ունի 15 ներկայացուցիչ։

Leave a comment