Հրադադար, հրապարակված ցուցակներ, ՀՀ-ՌԴ հարաբերություններ. շաբաթվա ամփոփում

Հրադադար, հրապարակված ցուցակներ, ՀՀ-ՌԴ հարաբերություններ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1. «Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2. «Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք»,- հայտնել է Ալեն Սիմոնյանը:

3. Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը, Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվել է վարչապետի թեկնածու: Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի առաջին 30 համարները:

4. Հայաստան է ժամանել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

5. Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել:

6. Լիբանանում այսօր սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածներից ավելի քան 1700 զոհերի հիշատակին:

7.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր հրահանգել է Սուրբ Զատկի տոների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով:

Leave a comment