Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա ջшխջախիչ պատասխանի․ Էսմայիլ Բաղային կոչ է արել հարևաններին հստակ դիրքորոշում ընդունել արտաքին uպառնալիքների դեմ

Ցանկացած ագրեսիա կարժանանա համապարփակ և ջախջախիչ պատասխանի, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Բաղային կտրուկ նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին և Իսրայելին: Մեկնաբանելով Վաշինգտոնի վերջին ռազմական զորավարժությունները և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հետ համատեղ զորավարժությունները՝ դիվանագետը նշել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած զարգացման:

Բաղային ընդգծել է, որ Իրանը վաղուց բախվել է իրեն պարտադրված «հիբրիդային պատերազմին»: Նա նշել է, որ անցյալ տարվա հունիսյան իրադարձություններից ի վեր (որը, ըստ Թեհրանի, Իսրայելի կողմից ռազմական ագրեսիա էր), Իսլամական Հանրապետությունը ամեն օր բախվում է նոր սպառնալիքների:

«Տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին, անկայունությունը վարակիչ է», – նշել է Բաղային՝ կոչ անելով հարևաններին հստակ դիրքորոշում ընդունել արտաքին սպառնալիքների դեմ:

Leave a comment