Թրամփը պահանջել է Իրանից դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելը

Քաղաքականություն

10.04.2026 | 10:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին զգուշացրել է նավթային լցանավերից  Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար չպահանջել։

«Կան հաղորդումներ, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանաձերից։ Ավելի լավ է դա չանեն, իսկ եթե անում են, ապա ավելի լավ է դադարեցնեն», – գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Նա մեկ այլ գրառմամբ մեղադրել է Իրանին երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի պայմանները խախտելու համար։

Թրամփն ասել է, որ Իրանը «շատ վատ աշխատանք է անում»՝ թույլ տալով նավթ անցկացնել Հորմուզի նեղուցով. «Ոմանք կասեն, որ դա նույնիսկ անազնիվ է: Սա այն չէ, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել»:

Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակումը ապրիլի 8-ին Թրամփի կողմից հայտարարված ժամանակավոր հրադադարի ամենակարևոր պայմաններից մեկն է։Նավերի տարանցումը վերսկսվել է սահմանափակ հիմունքներով։ Ըստ AFP-ի, որը հղում է կատարում նավագնացության տվյալներին, Մերձավոր Արևելքում հրադադարի հայտարարումից ի վեր նեղուցով անցել է ընդամենը 10 նավ։

Հիշեցնենք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլ և որ պատերազմ չեն ուզում։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment