Իրանի նախկին ԱԳ նախարար Խարազին մահացել է տանը՝ ավիահարվածի հետևանքով վիրավորվելուց հետո

Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին, որը ժամանակին կարծիք էր հայտնել, թե Թեհրանը կարող է ձգտել միջուկային զենքի ստեղծմանը, մահացել է հինգշաբթի ուշ երեկոյան՝ անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ տանը  վիրավորվելուց հետո, հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, գրում է AP-ը։

Քամալ Խարազին որպես ԱԳ նախարար է պաշտոնավարել Մոհամմադ Խաթամիի նախագահության օրոք, ապա եղել է հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի արտաքին գործերի հարցերով խորհրդականը։

2022 թվականին նա Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանն ունի «ատոմային ռումբ արտադրելու տեխնիկական միջոցներ, բայց Իրանը դեռևս որոշում չի կայացրել»։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment